Մաշկի գոյացությունները կարող են լինել բարորակ և չարորակ: Ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, սակայն կարող են առաջանալ ցանկացած տարիքում:
Չարորակ ուռուցքները կարող են լինել՝
-
բազալ բջջային քաղցկեղ
-
տափակ բջջային քաղցկեղ
-
մելանոմա
Վաղաժամ ախտորոշումը և բուժումը երաշխավորում են ապաքինվելու արդյունավետությունը:
Ստորև կարող եք ծանոթանալ ուշադրությանն արժանի ախտանիշների հետ:
Ուշադրության արժանի են գոյացությունները, որոնք՝
-
Փոխում են գույնը, չափը, ձևը
-
Տարբերվում են մնացածներից
-
Անհամաչափ (ասիմետրիկ) են և ունեն անհավասար եզրեր
-
6մմ-ից մեծ են
-
Կոշտանում կամ թեփոտում են (երբեմն գոյացությունը կարելի է զգալ մինչև նրա երևան գալը)
-
Բազմերանգ են
-
Առաջացնում են քոր
-
Ունեն հյուսվածքային կամ արյունային քոր
-
Մարգարիտանման են
-
Նման են չլվացվող վերքի
Ցավի բացակայությունը անվտանգության ապացույց չէ:
Գոյություն ունի ABCDE (Ռ. Ֆրիդման 1985թ) ՝ (Asymmetric, Borders, Colour, Diameter, Evolved) ուղեցույցը՝ մելանոմայի վաղաժամ հատնաբերման համար:
Միքայել Ա. Համբարձումյանի կողմից առաջարկված է ABCDE ուղեցույցի հայկական տարբերակը`
ԳԵՏԱՓ - Գույն, Եզրեր, Տրամագիծ, Անհամաչափություն (ասիմետրիա), Փոփոխություն
Օգտվելով ԳԵՏԱՓ ուղեցույցից փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝
-
Կա՞ արդյոք գոյացության Գունային փոփոխություն ՝ խայտաբղետություն, մուգ կամ բաց երանգներ
-
Առկա՞ է Եզրերի անհավասարություն
-
Տրամագիծը 6մմ-ից ավե՞լ է, թե ոչ
-
Առկա՞ է Անհամաչափություն (ասիմետրիա)
-
Առկա՞ է Փոփոխություն կարճ ժամանակահատվածում՝ վերոնշյալ հատկանիշներով
«Անճոռնի ճուտիկի» ախտանիշը՝
Բոլոր խալերը սովորաբար սիմետրիկ են, ունեն հստակ և հավասար եզրեր, ունեն համասեռ գունավորում:
Ցանկացած շեղումները վերոհիշյալ հատկանիշներից վկայում են «Անճոռնի ճուտիկի» ախտանիշի առկայության մասին: