Մաշկի քաղցկեղի կանխարգելման հետազոտումը ձեզանից կպահանջի ընդամենը մի քանի րոպե: Այս պարզ քայլը կարող է փրկել ձեր կյանքը:
Ստուգման մանրամասն ուղեցույցը կարող եք գտնել ներքևում: Մենք ձեզ համար պատրաստել ենք նաև զվարճալի տեսահոլովակ՝ «Մաշկի ստուգման տանգոն»:
Մեզ հարկավոր է հնարավորինս լավ լուսավորված վայրում մեծ հայելի, ինչպես նաև ձեռքի փոքր հայելի, սանր, աթոռ, թվային ֆոտոխցիկ կամ մատիտ` նշումներ կատարելու համար:
Հիշեք՝ երբեմն մաշկի քաղցկեղի որոշ ախտանիշներ ավելի հեշտ է զգալ, քան տեսնել, ուստի զննելուց նաև շոշափեք մաշկի մակերեսը:
![]() |
Զննիր դեմքդ, առանձնապես քիթդ, շրթունքներդ, բերանդ և ականջներդ՝ բոլոր կողմերից |
![]() |
Սանրի միջոցով մանրամասն զննիր գլխիդ մազածածկ հատվածը |
![]() |
Զննիր վերին վերջույթներդ՝ դաստակներդ, նախաբազուկներդ՝ չմոռանալով ստուգել եղունգները եւ միջմատնային տարածությունը |
![]() |
Բարձրացնելով արմունկներդ՝ մեծ հայելու առջեւ զննիր բազուկներդ եւ անութափոսերդ |
![]() |
Զննիր պարանոցդ և կրծքավանդակդ: Կանայք պետք է ուշադրություն դարձնեն կրծքագեղձերին |
![]() |
Կանգնելով մեծ հայելու առջև և օգտագործելով ձեռքի հայելին՝ հետազոտիր պարանոցդ, ուսերդ և մեջքիդ շրջանը |
![]() |
Օգտագործելով երկու հայելիները հետազոտիր հետույքդ եւ ազդրերիդ հետին մակերեսները |
![]() |
Վերջում ՝զննիր սեռական օրգաններդ եւ ստորին վերջույթներդ |