Ռիսկային խումբ


Ովքեր են գտնվում ռիսկային խմբում

Մաշկի քաղցկեղը կարող է առաջանալ  ցանկացած տարիքում

Ավելի հաճախ այն հանդիպում է 50-ից բարձր տարիքային խմբում կամ երկարատև արևի ազդեցության տակ գտնվող անձանց մոտ

Դուք գտնվում եք մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկային խմբում, եթե՝

  • Ձեր տարիքը 50-ից բարձր է
  • Ունեք բաց գույնի մաշկ
  • Ունեցել եք հաճախակի արևայրուքներ
  • Հաճախ եք լինում արևի ճառագայթների տակ 
  • Մաշկի վրա ունեք 50-ից ավելի խալեր
  • Ձեր հարազատների մոտ ախտորոշվել է մաշկի քաղցկեղ