Բազալ բջջային կարցինոմա (քաղցկեղ)

Բազալ բջջային կարցինոմա (քաղցկեղ)

Բազալ բջջային կարցինոման (քաղցկեղ) ամենահաճախ հանդիպող մաշկի քաղցկեղն է:

Արտաքին նշաններ

Այն կարող է տարբեր տեսք ունենալ:

Նոդուլյար /հանգուցավոր/ բազալ բջջային կարցինոման արտահայտվում է մաշկից բարձր, փայլուն մակերեսով, երբեմն կենտրոնում խոցոտմամբ:

Մակերեսային բազալ բջջային կարցինոման շագանակագույն կամ կարմիր մաշկի մակարդակից չբարձրացող գոյացություն է: Հաճախ պետք է լինում այն տարբերակել կերատոզից, պսորեազից կամ էկզեմայից:

Տեղակայումը

Բազալ բջջային կարցինոման հաճախ հանդիպում է մարմնի բաց մասերում, որոնք ավելի հաճախ են հայտնվում արևի ճառագայթների տակ:

Զարգացումը

Բազալ բջջային կարցինոման մեծանում է չափսերով՝ առանց զգալի անհանգստություն պատճառելով հիվանդին:  Քաղցկեղի այս ձևը ամենաքիչ վտանագավորն է, բայց չբուժելու դեպքում կարող է թափանցել ստորադիր և շրջակա հյուսվածքները:

Բուժումը

Բուժման տեսակներն են՝ կրիոդեստրուկցիա, ճառագայթային բուժում: