Իչպես ախտորոշել

Մաշկի գոյացությունները կարող են լինել բարորակ և չարորակ: Ավելի հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, սակայն կարող են առաջանալ ցանկացած տարիքում:

Չարորակ ուռուցքները կարող են լինել՝

  • բազալ բջջային քաղցկեղ

  • տափակ բջջային քաղցկեղ

  • մելանոմա


Վաղաժամ ախտորոշումը և բուժումը երաշխավորում են ապաքինվելու արդյունավետությունը:

Ստորև կարող եք ծանոթանալ ուշադրությանն արժանի ախտանիշների հետ:

Ուշադրության արժանի են գոյացությունները, որոնք՝

  • Փոխում են գույնը, չափը, ձևը

  • Տարբերվում են մնացածներից

  • Անհամաչափ (ասիմետրիկ) են և ունեն անհավասար եզրեր

  • 6մմ-ից մեծ են

  • Կոշտանում կամ թեփոտում են (երբեմն գոյացությունը կարելի է զգալ մինչև նրա երևան գալը)

  • Բազմերանգ են

  • Առաջացնում են քոր

  • Ունեն հյուսվածքային կամ արյունային քոր

  • Մարգարիտանման են

  • Նման են չլվացվող վերքի

Ցավի բացակայությունը անվտանգության ապացույց չէ:

Գոյություն ունի   ABCDE   (Ռ. Ֆրիդման 1985թ) ՝   (Asymmetric, Borders, Colour, Diameter, Evolved) ուղեցույցը՝ մելանոմայի վաղաժամ հատնաբերման համար:


Միքայել Ա. Համբարձումյանի կողմից առաջարկված է  ABCDE ուղեցույցի հայկական տարբերակը` 

ԳԵՏԱՓ  -  Գույն,   Եզրեր,  Տրամագիծ,  Անհամաչափություն (ասիմետրիա),  Փոփոխություն

 

Օգտվելով ԳԵՏԱՓ ուղեցույցից փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Կա՞ արդյոք գոյացության Գունային փոփոխություն ՝ խայտաբղետություն, մուգ կամ բաց երանգներ

  • Առկա՞ է Եզրերի  անհավասարություն

  • Տրամագիծը 6մմ-ից ավե՞լ է, թե ոչ

  • Առկա՞ է Անհամաչափություն (ասիմետրիա)

  • Առկա՞ է Փոփոխություն  կարճ ժամանակահատվածում՝ վերոնշյալ հատկանիշներով

 

«Անճոռնի ճուտիկի» ախտանիշը՝

Բոլոր խալերը սովորաբար սիմետրիկ են, ունեն հստակ և հավասար եզրեր, ունեն համասեռ գունավորում:

Ցանկացած շեղումները վերոհիշյալ հատկանիշներից վկայում են «Անճոռնի ճուտիկի» ախտանիշի առկայության մասին: