Արևայրուք և արևային լոգանքներ (սոլյարի)

Արևայրուք

Արևայրուքը մաշկի գույնի մգացման գործընթացն է: Մաշկի մգացումը անկախ առաջացման պատճառից վտանգավոր է և վնասակար:

Մաշկի մգացումը հետևանք է ուլտրամանուշակագույն ճառագայթման, որը առաջացնում է մաշկի ԴՆԹ-ի վնասում, ինչը իր հերթին բերում է մաշկի ծերացմանը, կնճիռների, պիգմենտային լաքաների ինչպես նայև մաշկի քաղցկեղի:

Սխալ է Ճիշտ է
Արևայրուքը առողջարար է Արևայևուքը մաշկի պաշտպանողական ազդակն է արևի ազդեցության դեմ
Արևայրուքը պաշտպանում է արևի ազդեցությունից Բաց մաշկի համար ընդունելի է միայն պաշտպանիչ SPF-ի 4-րդ աստիճանը
Ամպամած եղանակին արևային այրվածքներ չեն առաջանում Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների միչև 80% կարող է թափանցել ամպերի միջով, երբեմն ուժեղացնել ճառագայթման ազդեցությունը
Արևայրոքներ չեն առաջանում ջրի մեջ Ջուրը չի պաշտպանում արևի ճառագայթներից
/UV/ ուլտրամանուշակագույն ճառագայթները վտանգավոր չեն ձմռանը Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ձմռանը ավելի թույլ է, բայց ձյան առկայությունը արտացոլում է ճառագայթները և կրկնապատկում դրանց ազդեցությունը հատկապես բարձրադիր վայրերում
Արևապաշտպան քսուքները կարող են երկարացնել արևի տակ մնալու տևողությունը Արևապաշտպան քսուքները ունեն պաշտպանիչ հատկություն, եթե ճիշտ կիրառել
Մաշկի այրվածք չի կարելի ստանալ՝ ըդմիջելով արևի տակ գտնվելը Ուլտրամանուշակագույն ճառագայթները ունեն կումուլյատիվ /կուտակվելու/ հատկություն
Եթե դուք չեք զգում արևի ճառագայթների ուժգնությունը, ապա չեք ստանա արևայրուք Ուլտրամանուշակագույն ճառագայթման ուժգնությունը միշտ չէ հնարավոր զգալ

Արևային լոգանք (սոլյարի)

Արևային լոգանքներից պետք է խուսափել: Մելանոմայի առաջացմամն հավանականությոuնը 74% մեծանում է արևային լոգանք ընդունող մարդկանց մոտ, ինչպես նաև մեծանում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Շատ երկրների մասնագետներ պայքարում են արևային լոգանքներ ընդունելու դեմ և որոշ եվրոպական երկրներում արգելված է սոլյարիների հաճախումը 18 տարին չլրացած անձանց համար :