Նախնական պատրաստվածությունը այցելությունից առաջ

Ձեր բժիշկը կասկածելի գոյացությունը ախտորոշելու համար կարիք ունի համապատասխան ինֆորմացիայի: Ձեր պատրաստված լինելը և բավարար տեղեկություն տրամադրելը կարող է օգնել բժշկին արագ և ճիշտ կողմնորոշվել (օրինակ՝ գոյացության փոփոխության փուլերի լուսանկարներ)

Փորձեք պատասխանել ստորև նշված հարցերին՝

  • Ե՞րբ է առաջացել գոյացությունը 
  • Գոյացությունը առաջացել է առո՞ղջ մաշկի վրա, թե՞ առկա խալի ձևափոխման հետևանքով 
  • Արդյոք ունե՞ք այլ կասկածելի գոյացություններ
  • Ունեցել ե՞ք մաշկի քաղցկեղի հիվանդացության դեպքեր Ձեր ընտանիքի անդամների մոտ
  • Անցյալում գտնվել ե՞ք երկարատև արևի ճառագայթների ազդեցության ներքո (աշխատանքի բերումով կամ մանկական հասակում ստացել ե՞ք բազմաթվ արևայրուքներ) 
  • Ունեցել ե՞ք  վնասված, արյունահոսող, քորի առկայությամբ գոյացություններ
  • Ինչու՞ եք կարծում, որ դրանք կասկածելի են