Ձեր հարցերը բժշկին

Ձեր խորհրդատվությունից բավարար արդյունք ստանալու համար կարևոր է հնարավորինս ճիշտ տեղեկություններ տալ և հարցադրումներ անել:

Ստորև նշված հարցերը կօգնեն Ձեզ՝

  • Ինչպիսի՞ն է իմ ախտորոշումը և որո՞նք են հետևանքները
  • Եթե հարկավոր է բուժում, որո՞նք են հասանելի տարբերակները
  • Ինչպիսի՞ բուժում խորհուրդ կտաք և ինչո՞ւ
  • Ինչպիսի՞ն է արդյունավետ բուժման հավանականությունը
  • Կա՞ արդյոք հիվանդության կրկնության հավանականություն
  • Ի՞նչ հաճախականությամբ է պետք ստուգվել
  • Ինչպիսի՞ հետազոտություններ  են անհրաժեշտ
  • Կլինի՞ ապրելակերպի փոփոխության կարիք, եթե այո, ինչպիսի՞
  • Ինչպիսի՞ հոգեբանական օգնություն է հասանելի

Եթե պատասխանները լսելուց հետո կմնան անհասկանալի հարցեր, կարող եք խնդրել բժշկին Ձեզ նորից բացատրել: