Կանխարգելում

Մաշկի քաղցկեղը ամնենականխարգելվող քաղցկեղներից է։ Քանզի այն տեսանելի է, այն հնարավոր է վաղաժամ հայտնաբերել, ինչպես նաեւ նվազեցնել առաջացման ռիսկերը՝ արեւի ուլտրամանուշակագույն ճառագայների նվազեցմամբ, փոխելով ապրելակերպը.

Հետեւաբար, կարեւոր է՝

Խուսափել արևի ուղիղ ճառագայթնեից օրվա 11:00 - 15:00  ընկած ժամանակահատվածում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությունը հասնում է գագաթնակետին, օգտագործել արևապաշտպան քսուքներ և բամբակյա հագուստ կրել:

Առավել ուշադիր պետք է լինել երեխաների նկատմամաբ, ինչպես նաեւ նրանց, ովքեր ունեն բաց գույնի մաշկ, մազեր և աչքեր:

Արեւայրուքներ կարող են լինել տարբեր իրավիճակներում ՝

  • Երկրորդային -  արևոտ օրվա ընթացքում երկար դրսում գտնվելիս
  • Հանգստի ժամանակ -  հանգիստի կամ սպորտով զբաղվելիս
  • Աշխատանքի բերումով -  հարկադրված աշխատանքային պայմաններում
  • Միտումնավոր - նպատակային արևայրուք ստանալ

Պարբերաբար ինքնազննումները, մասնագետի զննումները եւ օրգանիզմի ռիսկային գործոնների մասին իրազեկված լինելը երաշխավորում են վաղաժամ ախտորոշումը և արդյունավետ բուժումը: