Տափակ բջջային քաղցկեղ

Տափակ բջջային քաղցկեղը բազալ բջջային քաղցկեղից հետո 2-րդ ավելի հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է: Երբեմն դա ակտինիկ կերատոզի ձևափոխման հետևանքն է:

Արտաքինից դրանք մաշկից քիչ բարձր, կեղևապատ կարմրավուն գույնի գոյացություններ են, որոնք աճում են բավական արագ, կարող են խոցակալվել՝ արտադրության առկայությամբ:

Տափակ բջջային քաղցկեղը կարող է հանդիպել մարմնի ցանկացած մասում, սակայն ավելի հաճախ հանդիպում է մաշկի այն հատվածներում, որոնք ավելի հաճախ են գտնվում արևի տակ / դեմք, ականջներ, պարանոց, շրթունքներ, գլխի մազածածկ մաս/:

Տափակ բջջային քաղցկեղը ենթարկվում է արդյունավետ բուժման, եթե ժամանակին է ախտորոշվում: Չբուժելու դեպքում գոյացությունը կարող է տարածվել ստորադիր և շրջակա հյուսվածքներում՝ դեֆորմացնելով դրանք:

Տափակ բջջային քաղցկեղը կարող է տարածվել լիմֆատիկ գեղձերով՝ առաջացնելով ռեգիոնար մետաստազներ. երբեմն էլ հեմատոգեն ճանապարհով դեպի օրգաններ:

Ժամանակին բուժելու պարագայում արդյունքները բավականին հուսադրիչ են: Հաճախ դա վիրահատական բուժում է: