Մելանոմայի ռիսկային գործոնները՝
-
մեծ քանակի սովորական կամ կլինիկորեն ատիպիկ մելանոցիտար խալերի առկայություն
-
բնածին մեծ մելանոցիտար խալի առկայություն
-
մելանոմայի կամ մաշկի քաղցկեղի առկայությունն անամնեզում
-
հարազատների մոտ մելանոմայի, բազմաթիվ մելանոցիտար կամ ատիպիկ խալերի առկայություն
-
նախկինում ուժեղ արևայրուքից մաշկի այրվածք ստանալը՝ հատկապես մանկական տարիքում
-
երկարատև արևի ազդեցությունը
-
բազմակի արևայրուքի ընդունում կամ մաշկի առաջին և երկրորդ ֆոտոտիպերի առկայություն
-
մազերի, աչքերի բաց գույնի, պեպենների առկայություն
-
օրգանիզմի թույլ դիմադրողականություն
-
հաճախակի արևային լոգանքներ (սոլյարիների հաճախակի այցելում)
-
մեծահասակ տարիք