Մելանոմա

Մելանոման ավելի քիչ հանդիպող, բայց ամենավտանգավոր մաշկի քաղցկեղի տեսակն է: Այն  մուգ շագանակագույն անհավասար ներկված գոյացության տեսք ունի, որը երբեմն դժվար է լինում տարբերակել սովորական խալերից:

ԳԵՏԱՓ -ի օգտագործումը օգնում է բացահայտել մելանոման:

Գ - գույնի փոփոխումը կամ անհամասեռությունը

Ե- եզրերի ոչ հստակությունը

Տ- տրամագծի 6մմ-ից ավելի լինելը

Ա- ասիմետրիկությունը

Փ- ցանկացած փոփոխություն ժամանակի ընթացքում

Սովորական խալերը սիմետրիկ են, ունեն հստակ եզրեր, համաչափ գունավորվածություն:  Խալի վերոհիշյալ փոփոխությունները տալիս են << անճոռնի ճուտիիկի>> ախտանիշը: Իսկ  խալի խոցոտումը և արյունոտումը խոսում է մելանոմայի մասին:

Մելանոման կարող է հանդիպել մարմնի ցանկացած մասում, սակայն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ իրանի շրջանում, կանանց մոտ՝ ստորին վերջույթների վրա;

Մելանոման զարգանում է շատ արագ՝ տալով մետաստազներ թե՛ լիմֆոգեն, թե՛ հեմատոգեն ճանապարհով՝ վտանգելով մարդու կյանքը:  Բուժման արդյունքները կախված են վաղաժամ ախտորոշումից և բուժման արագ կազմակերպումից:

Բուժումը վիրահատական է: