Խալեր

Խալեր

Խալերը բազմատեսակ են, չափսերը տատանվում են մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Դրանք կարող են լինել բազմերանգ (բաց կամ մուգ շագանակագույն, սև, վարդագույն): Հաճախ առաջանում և մեծանում են մինչև 50 տարեկանը: Սովորաբար դրանք անվնաս են, սակայն որոշ տեսակներ կարող են վերածվել մելանոմայի:

 

 

Ատիպիկ կամ դիպլաստիկ խալերը շատ կարևոր է տարբերակել մելանոմաներից: Այստեղ է մեզ օգնության գալիս ԳԵՏԱՓ  ախտորոշման կանոնը (համակարգը): Հաճախ կարիք է լինում դերմատոսկոպիայի միջոցով ավելի մանրամասն հետազոտման: Մարդիկ, ովքեր ունեն բազմաթիվ ատիպիկ խալեր, գտնվում են  մելանոմայի առաջացման  բարձր ռիսկային գոտում: 

 

 

Դեռմալ խալերը ունեն կլորավուն ձև, գույնը տատանվում է վարդագույնից մինչև բաց կամ մուգ շականակագույնից մինչև վարդագույն, հազվագյուտ են ձևափոխվում մելանոմայի: