Ակտինիկ Կերատոզիս

Ակտինիկ կերատոզիս

Ակտինիկ կերատոզիսը բավական հաճախ հանդիպող մաշկի գոյացություններից է:  Ունի մակերեսային կարմրավուն կամ շագանակագույն լաքայի տեսք, հաճախ պատված է կեղևով կամ թեփուկներով, անհավասար է շոշափման ժամանակ: Հանդիպում է մարմնի բաց մասերում, ինչպիսիք են դեմք, գլխի մազածածկ մաս, վերին վերջույթներ, կրծքավանդակ, որոնք ավելի հաճախ են լինում արևի տակ:

Ակտինիկ կերատոզիսը համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն և ժամանակին ախտորոշումը կանխում է ձևափոխումը  (կրիոդեստրուկցիա, էլեկտրոհեռացում):