Եվրոմելանոմա Արշավ 2016

ՄԱՇԿԻ ՔԱՂՑԿԵՂԸ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԵԼ ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՄԲ

Հիշիր, որ արևի վնասակար ազդեցությունը կարող է լինել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթներից, այլ նաև ստվերում գտնվելու ժամանակ


ԵՂԻՐ ԱՐԵՎԻՑ ՄԻՇՏ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ

Սահմանափակիր արևի տակ գտնվելը՝ առանձնապես 11:00 - 15:00 ժամերին

Փնտրիր հնարավորինս ստվերոտ վայր և խուսափիր արևից ցերեկային ժամերին՝հատկապես ամառվա ամիսներին

Կրիր մարմինդ ծածկող բամբակյա հագուստ, ինչպես նաև գլխարկ և ակնոց

Օգտագործիր արևապաշտպան քսուքներ (նախապես 30 րոպե առաջ և թարմացրուայն 2-3 ժամը մեկ)

Կարևոր երեխաների համար՝

Սահմանափակեք բացօդյա լողավազաններում և բակերում գտնվելու ժամանակը՝ հատկապես 11:00 - 15:00 ժամերին

Չմոռանալ արևային ակնոցի, գլխարկի և մարմինը ծածկող հագուստի մասին

Ուշադրության արժանի ենգոյացությունները, որոնք՝

・ Փոխում են գույնը, չափը, ձևը

・ Տարբերվում են մնացածներից

・ Ասիմետրիկ են և ունեն անհավասար եզրեր

・ 6մմ-ից մեծ են

・ Կոշտանում կամ թեփոտում են (երբեմն  գոյացությունը կարելի է զգալ, շոշափել,  մինչև նրա երևան գալը)

・ Բազմերանգն են

・ Առաջացնում են քոր

・ Ունեն հյուսվածքային կամ արյունային  արտադրություն

・ Ունեն չլավացող վերքի տեսք

!!! Եթե նկատել եք 2 կամ ավելի վերոհիշյալ հատկանիշներից, հնարավորինս շուտ դիմեք մասնագետի 



Օգտվելով ԳԵՏԱՓ (ABCDE) ուղեցույցից՝փորձեք պատասխանել հետևյալ հարցերին՝

・Գ

Գունավորում ՝գոյացությունըգունափոխվում է, անհավասարաչափ մգանումկամ բաց երանգ է ստանում

 Բարորակ

 Չարորակ

・Ե

Եզրագծեր՝Ոչ հստակ, անհավասար եզրագծեր

 Բարորակ

 Չարորակ 

・Տ

Տրամագիծ՝գոյացություններ, որոնց լուսանցքը 6 մմ-ից մեծ է (մատիտի տրամագիծ՝ ~6մմ)

 Բարորակ

 Չարորակ

・Ա

Ասիմետրիա՝ Մտավոր երկու մասիկիսելով ՝ ստանում ենքանհավասարաչափ (ասիմետրիկ) կողմեր 

  Բարորակ

Չարորակ 

・Փ

Փոփոխություն՝կարճ ժամանակահատվածումգոյացության ցանկացածփոփոխություն (ձև, գույնկամ չափեր)

 Առաջ

 Հետո

ՄԵԼԱՆՈՄԱ

     

Մաշկի քաղցկեղներից ավելիհազվադեպ հանդիպողն է, բայց՝ առավել վտանգավորը: Առաջանում է ցանկացածտարիքում, ավելի հաճախ 50-ից բարձր տարիքային խմբում: Առաջանում է ինչպես առողջ մաշկի վրա, այնպես էլ խալի ձևափոխումից: Արագ տարածվում է՝առաջացնելով մետաստազներ։ Ուստի շատ կարևորվում է վաղաժամ ախտորոշումըև բուժումը։

 

ՏԱՓԱԿ ԲՋՋԱՅԻՆ ՔԱՂՑԿԵՂ

     

Հաճախականությամբ երկրորդը հանդիսացող մաշկի քաղցկեղն է. առավել հանդիպում է դեմքի և գլխի մաշկի մազածածկ հատվածներում: Աճում է արագ՝առաջացնելով կեղևապատ խոցոտումներ: Այն կարող է տարածվել՝առաջացնելով մետաստազներ:

ԲԱԶԱԼ ԲՋՋԱՅԻՆ ՔԱՂՑԿԵՂ

     

Ամենահաճախ հանդիպող մաշկի քաղցկեղներից է, բայց ամենաքիչ վտանգավորը: Ավելի հաճախ տեղակայվում է մարմնի բաց մասերում։ Այն կարող է ունենալ կլորավուն, մաշկից բարձր մարմնագույն կամ չլավացողվերքի տեսք։ Խոցոտվելով ներթափանցում է դեպի ստորադիր հյուսվածքներ:

Ամիսը մեկ անգամ զննիր մաշկդ՝ փոփոխություններ և կասկածել իգոյացությունները բացահայտելու համար


Հարկավոր է  զննել  ամբողջ մարմինը՝ հատուկ ուշադրություն  դարձնելով այն մասերին, որոնք ավելի հաճախ են գտնվում արևի ճառագայթների ազդեցության տակ

Կանգնեք մեծ հայելու առջև՝ օգտվելով նաև ձեռքի փոքր հայելուց՝ մարմնի դժվար տեսանելի մասերը զննելու համար

 

Զննիր դեմքդ, առանձնապես քիթդ, շրթունքներդ, բերանդ և ականջներդ՝բոլոր կողմերից

 

 

Սանրի միջոցով մանրամասն զննիր գլխիդ մազածածկ հատվածը  

 

Զննիր վերին վերջույթներդ՝դաստակներդ, նախաբազուկներդ՝չմոռանալով ստուգել եղունգները և միջմատնային տարածությունը 

 

Զննիր պարանոցդ և կրծքավանդակդ,Կանայք պետք է ուշադրություն դարձնեն կրծքագեղձերին 

 

 

Բարձրացնելով արմունկներդ՝ մեծ հայելու առջև զննիր բազուկներդ և անութափոսերդ 

 

Կանգնելով մեծ հայելու առջև և օգտագործելով ձեռքի հայելին՝հետազոտիր պարանոցդ, ուսերդ և մեջքիդ շրջանը 

Վերջում ՝ մանրամասն զննիր հետույքդ, սեռական օրգաններդ և ստորին վերջույթներդ

Դուք գտնվում եք մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկային խմբում, եթե՝

・ Ունեք բաց գույնի մաշկ, մազեր, աչքեր

・ Մանկական տարիքում հաճախակի ունեցել եք արևային այրվածքներ

・ Աշխատանքի կամ հանգստի բերումով հաճախ և երկարատև եք լինում արևի ճառագայթների տակ

・ Հաճախ եք արևային լոգանքներ ընդունում (սոլյարի)

・ Ունեք 50-ից ավելի խալեր

・ Ձեր արյունակից հարազատները ունեցել են մաշկի քաղցկեղ

・ Ձեր տարիքը 50-ից բարձր է

・ Ունեցել եք օրգանի փոխպատվաստում (տրանսպլանտացիա)

Վաղ ախտորոշման համար կարևոր է իմանալ մաշկի քաղցկեղի ախտանիշները: Բավարար է պարբերաբար՝ամիսը մեկը անգամ կատարել ինքնազննում, տարին մեկ անգամ զննում անցնել մասնագետի մոտ՝կասկածելի գոյացությունը բացահայտելու համար:

Վաղաժամ ախտորոշման դեպքում մաշկի քաղցկեղի բուժումը արդյունավետ է

Եթե նկատել եք կասկածելի գոյացություն մաշկի վրա, հնարավորինս շուտ դիմեք մասնագետի

Մի բաց թողեք Ձեր հնարավորությունը լիարժեք ապաքինվելու


Ոսկե կանոններն են՝

・ Մի անտեսեք՝ մտածելով, որ ամեն ինչ կանցնի ինքնիրեն

・ Մի սպասեք իրավիճակի բարդացմանը, մի զբաղվեք ինքնաբուժմամբ

・ Մի համարեք, որ դա երկրորդական է և ուշադրության արժանի չէ

Եթե կա կասկածելի գոյացություն, մի խուսափեք դիմել բժշկի