Կանխարգելում

Ձեր Մաշկի Տեսակը

Մաշկի տեսակից է կախված, թե ինչպիսի փոփոխությունների է այն ենթարկվում արևի երկարատև ազդեցության ներքո՝ առաջանում է արևայրուք, թե այրվածք

Մաշկի տեսակը որոշվում է տարբեր հատկանիշներով՝ ինչպես, օրինակ, մազերի, աչքերի գույնով կամ մաշկի երանգով

 Ճանաչիր մաշկի բոլոր տեսակները

Իմացեք

Ովքեր են ռիսկային խմբում

Մաշկի քաղցկեղը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, ցանկացած մարդու մոտ

Ավելի հաճախ այն հանդիպում է 50-ից բարձր տարիքային խմբում կամ երկարատև արևաին ճառագայթների տակ գտնվող անձանց մոտ

.

Ստուգիր ռիսկային խմբում հայտնվելու հավանականությունը

Ինքնազննում

Ինչպես և որտեղ զննել


Մեզ հարկավոր է՝ մեծ հայելի հնարավորինս լավ լուսավորված վայրում, ինչպես նաեւ ձեռքի փոքր հայելի, սանր, աթոռ, թվային ֆոտոխցիկ կամ մատիտ, նշումներ կատարելու համար


  • Զննիր դեմքդ, առանձնապես քիթդ, շրթունքներդ, բերանդ և ականջներդ՝ բոլոր կողմերից
  • Սանրի միջոցով մանրամասն զննիր գլխիդ մազածածկ հատվածը
  • Զննիր վերին վերջույթներդ՝ դաստակներդ, նախաբազուկներդ՝ չմոռանալով ստուգել եղունգները եւ միջմատնային տարածությունը
  • Բարձրացնելով արմունկներդ՝ մեծ հայելու առջեւ զննիր բազուկներդ եւ անութափոսերդ
  • Զննիր պարանոցդ և կրծքավանդակդ: Կանայք պետք է ուշադրություն դարձնեն կրծքագեղձերին
  • Կանգնելով մեծ հայելու առջև և օգտագործելով ձեռքի հայելին՝ հետազոտիր պարանոցդ, ուսերդ և մեջքիդ շրջանը
  • Օգտագործելով երկու հայելիները հետազոտիր հետույքդ եւ ազդրերիդ հետին մակերեսները
  • Վերջում ՝զննիր սեռական օրգաններդ եւ ստորին վերջույթներդ

ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ 

Նորություններ

«Մելանոմայի օրը Հայաստանում 2017»

Մայիսի 26-ին, Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Մելանոմայի օրվա շրջանակներում Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով.

կարդալ ավելին...

Տեսանյութեր

Հայաստան - Լատվիա միջազգային սեմինար՝ «Մելանոմայի եւ վիրոթերապիայի ակտուալ խնդիրները» թեմայով

Հետեւեք նորություններին մեր Facebook եւ Instagram էջերում՜ @euromelanoma

Գլխավոր

Euromelanoma -ի նպատակը՝  խթանել եւ տեղեկատվություն տարածել մաշկի քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման եւ բուժման գործում. Մենք առաջնորդվում ենք Եվրոպական Մաշկաբանների Միության տվյալներով, որը իր ժամանակը  ծառայեցնում է այս գործին:

Մեր գործունեությունը կենտրոնացված է ինֆորմացիան հասանելի դարձնել հանրությանը, ինչպես նաև օգտակար լինել գիտական և կլինիկական գործընթացներին:

Euromelanoma կայքի միջոցով  (որն արդեն այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ) եւ տարեկան հանրային իրազեկման արշավի արդյունքում, մենք խրախուսում ենք մաշկի քաղցկեղի կանխարգելումը, վաղ հայտնաբերումը եւ բուժմը: Այս գործունեությունը շարունակվում է ամենամյա «Euromelanoma Screening » օրվա կազմակերպմամբ: Մինչ օրս, ավելի քան 450000 մարդ անցել է անվճար մաշկի հետազոտություն:

Մենք պարբերաբար մաշկաբանների ուռուցքաբանների եւ այլ մասնագետների համար, կազմակերպում ենք գիտական ​​հրապարակումներ, լավագույն փորձի փոխանակում: 

Euromelanoma -ն ստեղծվել է 1999թ. Բելգիացի վեց մաշկաբանների կողմից (T. Maselis, M. van Daele, C. Pirard, V. del Marmol, B. Richert, and K. de Boulle) այնոուհետեւ արագորեն տարածում գտել ավելի քան 33 երկրներում: 

Last campaigns

Latest news